ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ֆուտբոլի համաշխարհային աստղերը կժամանեն Երևան

Ֆուտբոլի համաշխարհային աստղերը կժամանեն Երևան
30.03.2018 | 10:33

Սա մոսկովյան գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արթուր Սողոմոնյանի հերթական նախաձեռնությունը կլինի այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Երևանում մի հարկի տակ հավաքեց համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղերի` այդ կերպ նշելով հայկական ֆուտբոլի մեծանուն մարզիկներից մեկի` Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը:


Օգտագործելով այս ամառ Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու և այդ կապակցությամբ այդ երկիր ֆուտբոլային մեծ թվով հանրահայտ դեմքերի ժամանելու գործոնը` Արթուր Սողոմոնյանը մտադրվել է Երևանում կազմակերպել Հարավային Ամերիկան ու Եվրոպան ներկայացնող վետերան ֆուտբոլային աստղերի մրցամարտ: Գործարարը մտահղացման մեջ դրել է որոշակի ինտրիգ` նկատի ունենալով երկու աշխարհամասերը ներկայացնող երկրների հավաքականների դիմակայության վիճակագրությունը (ինչպես հայտնի է, վերջին առաջնությունում Գերմանիայի ընտրանու հաղթանակից հետո հաշվեկշիռը հօգուտ եվրոպացիների է), սակայն, անկախ դրանից, շահողը միանշանակ լինելու է հայ հասարակությունը, որը հայոց հողի վրա ֆուտբոլային խոշոր դեմքերի մասնակցությամբ խաղերի մեծ պահանջ ունի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ